Password Manager` LastPass-ի Կիրառման Ուղեցույց

October 27, 2020

Նախորդ գրառման մեջ անդրադարձել էինք գաղտնաբառերի կարավարիչ (անգլ․ password manager) կոչվող ծրագրերի դասին: Գաղտնաբառերը պահպանելու համար գոյություն ունեն password manager֊ներ։ Ինչո՞ւ վստահել password manager֊ներին:  Նրանք պահպանում են Ձեր գաղտնաբառերը գաղտնագրված տեսքով և հասանելի են միայն master password֊ի միջոցով։ Հիշում եք ընդամենը մեկ գաղտնաբառ՝ անվտանգ դարձնելով մյուսները։

 

2020թ-ի ամենահայտնի password manager֊ներից են՝ Keeper Passwօrd Manager & Digital Vault, LastPass, Dashlane, Bitwarden, LogMeOnce Password Manager Suite Ultimate, Password Boss, 1Password և այլն։

 

Այժմ եկեք հասկանանք՝ ինչպես օգտագործենք password manager֊ը՝ LastPass-ի օրինակով։

  1. Մուտք գործե՛ք LastPass.com կայք։ Սեղմեք Get LastPass Free կոճակը:

  2. Ստեղծե՛ք հաշիվ LastPass.com կայքում
  3. ․ Ընտրե՛ք, թե որ զզննարկիչի և օպերացիոն համակարգի համար եք ցանկանում ներբեռնել LastPass հավելվածը։
  4. Սեղմե՛ք Add to Chrome / Установить
  5. Ներբեռնումն ու տեղադրումը  ավարտվելուց հետո կտեսնե՛ք հետևյալ էջը.
  6. Այնուհետև սեղմում եք կարգավորումների (երեք կետի) վրա -> More tools -> Extensions
  7. Կբացվի այս tab-ը
  8. Սեղմեք LastPass extension-ի Details button-ին: Կբացվի հետևյալ պատուհանը։
  9. Որպեսզի LastPass-ը աշխատի, պետք է նշված լինի On-ը։ Այն լռելյայն (by default) ունի Read your browsing history և Display notifications Permission-ները, որոնք հնարավոր է փոփոխել։ Սակայն Google Chrome-ի Extension-ների թույլտվությունների մասին կխոսենք հաջորդ անգամ:
  10. Site access բլոկ-ում նշված է On all sites, այսինքն՝ այն աշխատելու է բոլոր կայքերի համար, սակայն կարող եք փոփոխել On specific sites և նշել հստակ վեբկայքերի URL-ներ։
  11. Եթե մի փոքր իջնեք ցած, կտեսնեք  Allow in incognito հնարավորությունը, որը անանուն զննարկիչի մուտքի համար է և լռելյայն անջատված է, քանի որ incognito-ում չի պահպանվում ձեր զննարկիչի պատմությունը (history): Ցանկալի է միշտ անջատած պահել այն։
  12. Այնուհետև կտեսնեք Extension options-ը։
  13. Այդտեղ կբացվի հետևյալ էջը․

Security բաժնում կտեսնեք.

  • Log out when all browsers are closed – Դա նշանակում է, երբ բոլոր զննարկիչները փակված լինեն last pass-ը ավտոմատ դուրս կգա հաշվից /account-ից։ Կրկին մուտք գործելու դեպքում՝ այն մեզանից կպահանջի մեր MasterPassword-ը։ Այս ֆունկցիան լռելյայն անջատված է։
  • Log out after this many minutes of inactivity – n րոպե պասիվության (մկնիկից կամ ստեղնաշարից) չօգտվելու դեպքում last pass-ը դուրս կգա մեր հաշվից:

General բաժնում կտեսնեք.

  • Automatically fill login information – Երբ մուտք գործե՛ք որևէ էջ, որի ծածկանունն ու գաղտնաբառը last pass-ում պահպանվել է, այն ավտոմատ կլրացնի ծածկագրի և ծածկանվան բաժինները։

Notifications բաժնում կարող եք կարգավորել, թե որ դեպքում և ինչպես LastPass-ը Ձեզ ուղարկի ծանուցումներ, ելնելով Ձեր նախընտրությունից.

Ավելի մանրամասն ծրագրի և կարգավորումների մասին կարող եք կարդալ LastPass-ի պաշտոնական help էջից  LastPass Help

  14. Իսկ հիմա, երբ կագավորումներն արված են, մուտք գործեք Ձեր որևէ էլեկտրոնային հասցեի էջ։

  15. Կտեսնեք հետևյալ նշանները, որոնք նշված են կարմիր սլաքով։ Այն կտանի Ձեզ LastPass-ի հետևյալ էջ։ Այստեղ սեղմե՛ք կարմիր կոճակը, որը գտնվում է ներքևի աջ անկյունում. Add item:

  16. Սեղմելուց հետո կբացվի հետևյալ պատուհանը:

  17.Այստեղ սեղմե՛ք գաղտնաբառի վրա, քանի որ ցանկանում եք պահպանել էլեկտրոնային մեյլի գաղտնաբառն ու ծածկանունը:

  • URL դաշտում գրե՛ք էլեկտրոնային հասցի URL-ը։ օրինակ՝ gmail.com, protonmail.com և այլն։
  • Name դաշտում գրե՛ք էլեկտրոնային հասցեի անունը։ օրինակ՝ Gmail, Protonmail և այլն:
  • Folder դաշտում գրե՛ք թե որ թղթապանակում խմբավորել տվյալ հասցեն, օրինակ՝ MyMails
  • Username և Password դաշտերում գրում եք ձեր ծածկանունն ու գաղտնաբառը:

Այնուհետև կարող եք ավելացումներ կատարել Note և Advanced settings բաժնում, ելենելով Ձեր նախընտրություններից, կամ թողնել լռելյայն։

  18. Save անելուց հետո կտեսնեք all items-ում մեր ստեղծած և պահպանված հաշիվը։

  19. Այնուհետև, երբ ետ վերադառնաք մեր էլեկտրոնային հասցեի էջ, կտեսնեք հետևյալը։

Սեղմելով վրան՝ այն ավտոմատ կլրացնի մեր գաղտնաբառն ու ծածկանունը։ 

 

Իսկ հիմա դիտարկենք նոր հաշիվ ստեղծելու տարբերակը։

  1. Password դաշտում կտեսնե՛ք LastPass-ի նշանը, որի վրա սեղմելուց հետո կտեսնե՛ք հետևյալ պատուհանը։

  2. Այսինքն՝ հաշիվ ստեղծելիս LastPass-ը հնարավորություն է տալիս գեներացնել ապահով գաղտնաբառ, որը կներառի մեծատառ, փոքրատառ, թվեր, նշաններ և այլն:

  3. Այնուհետև սեղմե՛ք fill password և update: Եվ ահա պատրաստ Ձեր հաշիվը՝ all secure and safe 🙂

  4. Իսկ ինչո՞ւ վստահել գաղտնաբառերը, բանկային հաշվի համարները որևէ այլ երրրորդ հավելվածի, քանի որ ողջ գաղտնի ինֆորմացիան գաղտնագրվում է։ Այսինքն, այբ բոլորը կարևոր տեղեկությունները password manager-ների server-ներում պահվում է գաղտնագրված տարբերակով։ Իհարկե, ցանակացած ծրագիր օգտագործելիս միշտ խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ տվյալ ծրագրի Privacy policy-ն։

Եղե՛ք միշտ ապահով թվային տիրույթում և հետևե՛ք մեր մյուս գրառումներին։